2017-ի առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների ԱՊՀ նախընտրած ուղղությունների առաջին եռյակում: ՏուրՍտատ գործակալությունը վերլուծել է Ռուսաստանից արտագնա զբոսաշրջության վիճակագրությունը 2017-ի առաջին 3 ամսում:
2017-ի առաջին եռամսյակում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների քանակը դեպի Հայաստան աճել է 20% -ով՝ հասնելով 65.000-ի:
ՌԴ-ից արտագնա զբոսաշրջությունը ԱՊՀ երկրներ և նախկին ԽՍՀՄ երկրներ աճել է նաև դեպի Ադրբեջան (31%-ով՝ մինչև 139.000) և Վրաստան (27%-ով՝ մինչև 135.000):
Ըստ գործակալության, ընդհանուր առմամբ ՌԴ-ից արտագնա զբոսաշրջային ուղևորությունների քանակը 2017-ի առաջին 3 ամսում հասել է 6.7 մլն, ինչը 24%-ով ավեի է, քան 2016-ի նույն ժամանակահատվածում:
Ավելի վաղ Երևանն ընդգրկվել էր ամառային weekend-ի համար ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած քաղաքների 10-ում::