6 դեկտեմբերի 2007 - 17:34 AMT
ՌԴ դեսպանը Տ. Թորոսյանին փոխանցել է ՌԴ նորընտիր Պետդումայի առաջին նիստին մասնակցելու հրավերը
Այսօր ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Նիկոլայ Պավլովին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Պավլովն ԱԺ նախագահին փոխանցեց ՌԴ նորընտիր Պետական Դումայի առաջին նիստին մասնակցելու հրավերը, որը տեղի կունենա Մոսկվայում, դեկտեմբերի կեսին: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ընդունելով հրավերը, իր շնորհավորանքները փոխանցեց ՌԴ Պետական Դումայի գործընկերներին` հաջող ընտրությունների եւ օրենսդիր մարմնի ձեւավորման առիթով եւ վստահություն հայտնեց, որ հետայսու եւս հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունները կզարգանան եւ երկկողմանի, եւ բազմակողմ կապերի խորացմամբ: