17 հունիսի 2017 - 15:07 AMT
Լողորդ Ֆելփսը «կմրցի» մեծ սպիտակ շնաձկան հետ

Հայտնի լողորդ Մայքլ Ֆելփսը, որն արժանացել է Օլիմպիական խաղերի ամենահաջողակ մարզիկի տիտղոսին, «կմրցի» մեծ սպիտակ շնաձկան հետ «Դիսքավերի» հեռուստաալիքի համար:

«Աշխարհի ամենատիտղոսավոր մարզիկը դիմակայում է օվկիանոսի ամենաարդյունավետ գիշատիչին»,-ազդարարում է «Դիսքավերին» կայանալիք մրցալողը:

Ֆելփսի շանսերը փոքր են թվում՝ ամերիկացին կարող է ջրում մինչև ժամում 9,6 կմ արագություն բացել, իսկ շնաձուկը՝ մինչև 40,2 կմ, գրում է BBC-ին:

Ըստ ծովերի պահպանության ավստրալական ընկերակցության ներկայացուցիչ Թունի Մատոյի, մրցալողում կհաղթի շնաձուկը:

«Կարող ենք վստահ լինել, որ Ֆելփսի և շնաձկան մրցավազքը օլիմպիական լողավազանում չի անցնելու: Կարծում եմ, որ համեմատվելու է մարդու արագությունը ջրում և ջրային միջավայրում միլիոնավոր տարիներ զարգացած օրգանիզմի արագությունը»,-ասել է Մատոն:

Մայքլ Ֆելփսը սպորտի պատմության մեջ միակ մարզիկն է, որը 19 անգամ նվաճել է օլիմպիական ոսկին: Սպիտակ շնաձուկը Երկիր մոլորակի ամենամեծ գիշատից ձկներից է, որի երկարությունը կարող է 7 մ հասնել: