Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) առաջարկում է կրճատել ֆուտբոլային հանդիպումների տևողությունը մինչև «մաքուր» 60 րոպե:
«Ազնիվ խաղա» (Play Fair) անվանումը կրող ռազմավարությունն առաջարկում է կանգնեցնել վայրկյանաչափը տեխնիկական ընդհատումների ընթացքում` ինչպես ներկայումս արվում է բասկետբոլի ու հոքեյի հանդիպումների ժամանակ:
Ենթադրվում է, որ փոփոխությունն ավելի տեսարժան կդարձնի խաղը:
IFAB-ն առաջարկում է նաև ազատ հարվածի փոխարեն 11-մետրանոց նշանակել, եթե դարպասապահը վերցնի գնդակը սեփական տուգանայինում թիմակիցի փոխանցումից հետո:
Առաջարկվում է նաև հեռացնել ֆուտբոլիստին միտումնավոր ձեռքով խփած գոլի համար: Նաև առաջարկվում է գոլ հաշվել իրավիճակում, երբ խաղացողը ձեռքով հեռացնում է գնդակը դատարկ դարպասից: