ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթ` 1000 դրամ, 2000 դրամ, 5000 դրամ, 10000 դրամ, 20000 դրամ, 50000 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների էսքիզների ընտրության համար:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԲ` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյանի 6 հասցեով:
Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2017 թ. սեպտեմբերի 15-ը, ժամը 17։00-ն:
Թղթադրամների էսքիզներին ներկայացվող պարտադիր պահանջներն են, մասնավորապես. 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամ. չափը՝ 130 x 72 մմ: Հիմնական գույնը՝ մանուշակագույն: 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամ. չափը՝ 135 x 72 մմ: Հիմնական գույնը՝ շագանակագույն:
5000 դրամ անվանական արժեքով թղթադրամ. չափը՝ 140 x 72 մմ: Հիմնական գույնը՝ կարմիր (նարնջագույն երանգով):
10000 դրամ անվանական արժեքով թղթադրամ. չափը՝ 145 x 72 մմ: Հիմնական գույնը՝ մոխրագույն:
20000 դրամ անվանական արժեքով թղթադրամ. չափը՝ 150 x 72 մմ: Հիմնական գույնը՝ կանաչ:
50000 դրամ անվանական արժեքով թղթադրամ. չափը՝ 155 x 72 մմ: Հիմնական գույնը՝ ոսկեգույն:
Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին: 10000-դրամանոցը՝ Կոմիտասին: 20000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:
100000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի: