Ռուսաստանյան «Արարատի» կիսապաշտպան Ալեքսեյ Ռեբկոն մեկնաբանել է իր անցումը մոսկովյան ակումբ, որը 2017/2018 խաղաշրջանում մեկնարկում է Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայում:
«Ինչպե՞ս հայտնվեցի ակումբում: Շատ հասարակ. հրավիրեցին, ասացին, որ լուրջ թիմ է ստեղծվում: Հավատացեք ինձ, այնտեղ ամեն ինչ լուրջ է, ես համեմատելու շատ բան ունեմ: Հուսով ենք, որ մեզ կաջակցեն հայերը, Մոսկվայի բոլոր ֆուտբոլասերները, ում որ դուր կգա մեր խաղը»,-ասել է Ռեբկոն Սպորտ FM-ի եթերում:
Ինչպես է Մոսկվայի «Արարատը» պատրաստվում մեկնարկին ՌԴ ՊՖԼ-ում
2017-ի մարտին Մոսկվայում հիմնվեց «Արարատ» ֆուտբոլային ակումբը, որը ելույթ է ունենալու ՌԴ առաջնությունում երկրորդ դիվիզիոնի թիմերի թվում: Մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ մոսկովյան «Արարատը» պայմանագիր է կնքել Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոյի հետ:
Առաջին խաղը ՊՖԼ-ում կկայանա հուլիսի 19-ին: