Ազգային ժողովի շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել: ՀՀ ԱԻՆ հաղորդմամբ, տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: ժամը 13:30-ի դրությամբ աշխատանքները ավարտվել են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 06:56-ին, ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը:
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10:26-ին, ՀՀ ԱԻՆ-ում ռումբի մասին ևս մեկ կեղծ ահազանգ էր գրանցվել՝ այս անգամ Երևան քաղաքի Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության շենքում: