Իսրայելի ՌՕՈւ-ն, ըստ սիրիական բանակի հաղորդագրության, ռմբակոծել է իր օբյեկտներից մեկը սիրիական Համա գավառում, որի հետևանքով 2 մարդ է զոհվել, նյութական վնաս է պատճառվել:
Իսրայլեը սեպտեմբերի լույս 7-ի գիշերը մի քանի հրթիռ է արձակել Լիբանանի տարածքի ուղղությամբ՝ Մասյաֆ քաղաքից ոչ հեռու գտնվող օբյեկտը թիրախավորելով: Այդ մասին ևս հայտնել են Սիրիայի զինված ուժերը, հայտնում է Lenta.ru-ն:
Ըստ իսրայելյան ԶԼՄ-ների, հարվածը հասցվել է գիտահետազոտական կենտրոնին, որի տարածքում քիմիական և կենսաբանական զենք է մշակվում: Ռմբակոծվել է նաև լիբանանյան «Հեզբոլլահ» ծայրահեղական շարժման համար նախատեսված զենքով ավտոշարասյունը:
Իսրայելի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանություններից:
Նախկինում Իսրայելի օդուժը բազմիցս է հարվածներ հասցրել Սիրիայի տարածքին, հիմնականում թիրախավորելով «Հեզբոլլահ» ծայրահեղական շարժման համար նախատեսված ռազմական բեռով ավտոշարասյունը: