26 սեպտեմբերի 2017 - 13:40 AMT
Աշտարակի դպրոցում անժամկետ դասադուլ է

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մակավարժական կոլեկտիվը նամակով տեղեկացնում է, որ դպրոցում անժամկետ դասադուլ է:

«2017թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ծնողական խորհրդի նախագահների նիստ, որում որոշվեց սեպտեմբերի 26-ից սկսել անժամկետ դասադուլ:

Մեր պահանջներն են ՝

1. դպրոցի հիմնանորոգում

2. տարրական դպրոցը անհապաղ տեղափոխել հարևանությամբ գտնվող ավագ դպրոցի ազատ մասնաշենքերից մեկը»,- ասված է նամակում:

Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը հիմնադրման օրվանից՝ 1962-ից, չի վերանորոգվել:Դպրոցի մարզադահլիճը, նիստերի դահլիճը և ճաշարանը վթարային լինելու պատճառով ապամոնտաժվել են:

Դասապրոցեսը կազմակերպվում է եռահարկ մասնաշենքում, որը նույնպես գտնվում է անմխիթար վիճակում և կարիք ունի հիմնանորոգման:

2016-ի օգոստոսին Աշտարակ քաղաքի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը բաց նամակ է ուղղել ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: