Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Սպորտինգ»-«Բարսելոնա» խաղի ժամանակ: Պատանի երկրպագուն դուրս է վազել մարզադաշտ և մոտեցել Լիոնել Մեսսիին:
Մեսսին «Բարսելոնայի» կազմում խաղում է 2004-ից: Այս պահի դրությամբ նա իրացրել է 519 գնդակ ակումբի համար 593 խաղում:
Ֆուտբոլիստը ընկերաբար գրկել է երկրպագուին, սակայն նա այլ վերաբերմունք է ցուցաբերել: Երկրպագուն արագ կռացել է և համբուրել արգենտինացի ֆուտբոլիստի ձախ մարզակոշիկը: Միայն դրանից հետո են նրան կարողացել հեռացնել խաղադաշտից, գրում է evrosport-ը:
Մեսսին 3-րդն է «Բարսելոնայի» կազմում խաղերի քանակով ակումբի պատմության մեջ՝ նա 593 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում: 30-ամյա արգենտինացին այդ ցուցանիշով հավասարվել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կարլես Պույոլին: