«ՊՍԺ»-ի հարձակվող Քիլիան Մբապեն «Ոսկե գնդակի» ամենաերիտասարդ հավակնորդն է մրցանակի պատմության մեջ: Ֆրանսիացի ֆուտբոլիստը գերազանցել է Մայքլ Օուենի նվաճումը:
«ՊՍԺ»-ի հարձակվողը մոլորակի լավագույն 30 ֆուտբոլիստների ցանկում է հայտնվել 18 տարեկան 9 ամսականում: Օուենը 1998-ին հայտնվեց հավակնորդների ցուցակում 19 տարեկանում, հայտնում է evrosports.ru-ն:
2017-ի ամռանը Մբապեն «ՊՍԺ» տեղափոխվեց «Մոնակոյից» մեկամյա վարձակալության իրավունքով: Ֆուտբոլիստը 2017/18 խաղաշրջանում 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: