Հոկտեմբերի 25-ին ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի Նավուր գյուղի Եղիշավան կոչվող տարածքում ծառայության ժամանակ ՀՀ ՊՆ ՌՈ զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում է հայտնել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զինծառայողները անգղին տեղափոխել են զորամասի տարածք, խնամել են, կերակրել այնուհետև վերադաս հրամանատարության մջոցով կապվել են բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ»,-ասվում է գրառման մեջ:
Այժմ սպիտակագլուխ անգղին տեղափոխել են մասնագիտացված տարածք համապատասխան վերահսկողության տակ:
Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում: ՀՀ-ում տարածված է խոշոր ժայռագոյացություններով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզ, Տավուշի մարզ, Լոռու մարզ:
Ընթերցեք նաև.Սպանված անգղերի հետքերով. Գյուղապետն ասում է՝ չի մասնակցել, ոստիկանությունն էլ, որ 2013-ի դեպք է