ԱՄՆ գիտնականներն առաջարկում են մրգերը քիմիկատներից մաքրելու համար, լվանալ դրանք կերակրի սոդայի լուծույթով: Գիտնականներն որոշել են դա խնձորի օրինակով, որի մասին հետազոտությունը հրապարակվել է Journal of Agricultural and Food Chemistry-ում:
Մի շարք փորձեր անցկացնելով՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ տիաբենդազոլն ու ֆոսմետն ամենից լավ հեռացվում են խնձորից կերակրի սոդայի լուծույթով: 12 րոպե լուծույթով խնձորը լվանալու դեպքում, դրա մակերեսրից հեռացվում է առաջին նյութի 80 տոկոսը, իսկ 15 րոպեի դեպքում՝ հեռացվում է նաև երկրորդ քիմիական նյութի 96 տոկոսը, գրում է Lenta.ru-ն:
Ժամանակի տարբերությունը պայմանավորված է քիմիկատների ներթափանցման խորությամբ՝ 80 միկրոմետր տիաբենդազոլի դեպքում և 20՝ ֆոսմետի:
Խնձորը կտորով մաքրելու դեպքում կարելի է հեռացնել փոշին ու աղտոտվածությունը, սակայն դա անօգուտ է քիմիկատների դեպքում, նշում են փորձագետները: Քիչ է օգնում նաև հոսող ջրով կամ Clorox սպիտակեցնող լուծույթով լվանալը: