ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի կեսին հանդիպումներ կունենան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Ըստ ադրբեջանցի արտգործնախարարի, հանդիպման հստակ ամսաթիվն ու վայրը դեռ հայտնի չեն, գրում է ԱՊԱ գործակալությունը:
Մամեդյարովը հավելել է նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման մասին հարցը կհստակեցվի համանախագահների հետ հանդիպումից հետո:
Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «Սպայկ» տիպի մեկ հակատանկային հրթիռ: