Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ընթացքում նախաստորագրվել է Հայաստան-ԵՄ ավիացիոն համաձայնագիրը։
Այս մասին թվիթերյան իր հաշվում հայտնել է Եվրամիության տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլկը:
«Նոր համաձայնագիրը կավելացնի ուղևորների թիվը մոտ 87.000-ով և ավելի քան €16 մլն-ի շրջանառություն կապահովի», - գրառման մեջ հայտնում է Վիոլետա Բուլկը:
Համաձայնագիրը կողմերի համար սահմանվող մի շարք առավելությունների թվում, նախատեսում է նաև ՀՀ կողմից ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու հնարավորություն, ինչպես նաև Հայաստանում ավիացիոն ոլորտում եվրոպական լավագույն փորձի ներդրում։