Ավստրիացի դիզայներ Քլեմենս Շիլինգերը սմարթֆոնից կախվածություն ունեցող մարդկանց համար հատուկ The Substitute Phone սարքն է ստեղծել: The Verge կայքը գրում է, որ սարքը սմարթֆոնի իմիտացիա է ստեղծում:
Այն նախագծվել է հատկապես այն մարդկանց համար, ովքեր մշտապես սմարթֆոնն իրենց ձեռքում պահելու սովորություն ունեն կամ ձանձրանում են երկար հերթերում:
The Substitute Phone-ը ունի գրեթե նույն կշիռը ինչ սմարթֆոնը, պատրաստված է պլաստիկից: Սարքի մեջ տեղադրված են քարե գնդիկներ, որոնք ստեղծում են սմարթֆոնի էկրանին մատների հպումով հաճախակի կատարվող գործողությունների իմիտացիա, օրինակ` թերթել, մեծացնել և փոքրացնել պատկերը, արգելաբացել հեռախոսը և այլն:
Քլեմենս Շիլինգերը հայտնել է, որ սարքը նախատեսվում է վաճառքի հանել, սակայն դեռևս հստակ ժամկետներ հայտնի չեն: