Նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ համաձայնագրի կնքումից հետո տարածաշրջանի քաղաքական կոնֆիգուրացիան փոխվել է: Այս մասին ուկրաինական AnalitikaUA կայքին տված հարցազրույցում ասել է ուկրաինացի վերլուծաբան Մաքսիմ Ցարենկոն:
Նրա խոսքով՝ Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ Երևանի հարաբերությունների ձևաչափը կարևոր է նաև հարևան երկրների համար: Անդրադառնալով հայ-ուկրաինական հարաբերություններին՝ վերլուծաբանը նշել է, որ անհրաժեշտ է վերագնահատել երկկողմ հարաբերությունները և միջոցներ ձեռք առնել նոր իրավիճակում ստեղծված ներուժն իրացնելու համար:
«Իհարկե, բարենպաստ գործընկերային հարաբերությունների ձևավորումը հեշտ չէ. կողմերը պետք է մեծ ջանքեր գործադրեն ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության մեջ փոխշահավետ հարաբերություններ ունենալու համար», - ասել էՄաքսիմ Ցարենկոն:
Նա ընդգծել է նաև սփյուռքի կազմակերպությունների դերը` նշելով, որ թեև դրանք ապաքաղաքական կառույցներ են, այնուամենայնիվ իրենց հանրային, մշակութային և գիտական գործունեությամբ մեծ ներդրում ունեն ժողովրդական դիվանագիտության ոլորտում:
«Ուկրաինայի հայերի կազմակերպած միջոցառումները ժողովուրդների միջև կամուրջներ են կառուցում, պատմական իրադարձություններ և ընդհանուր արժեքներ վեր հանում», - ասել է Ցարենկոն: