«ՎԿոնտակտե» սոցցանցը հայտարարել է նոր հավելվածի գործարկման մասին: Նվերների փոխանակման համար նախատեսված «Գաղտնի Սանտա» (Secret Santa) հավելվածը թույլ կտա մի խումբ օգտատերերի կամ էջերի գաղտնի կերպով ամանորյա նվերներ փոխանակել:
«Անհայտ Սանտա» կամ «Գաղտնի Սանտա» (Secret Santa) կոչվող ամանորյա արարողությունը ենթադրում է նվերների փոխանակում մի խումբ անձանց միջև:
Ակցիայի գործարկման համար պետք է ներբեռնել հավելվածը և սահմանել պայմանները՝ նշել հայտագրման վերջին ժամկետը, ենթադրյալ բյուջեն և նվերի թեմատիկան: Համակարգողը կարող է ընտրել, թե նվեր ստացողի մասին ինչ տեղեկատվություն կտրամադրվի «Սանտային»՝ անուն-ազգանուն կամ հղում VK էջին, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Եթե ակցիայի մասնակիցները տարբեր քաղաքներում են ապրում, հավելվածում կարելի է ավելացնել փոստի հասցեն: Լոկալ ընկերակցությունները կարող են կազմակերպել նվերների հավաքագրման միասնական վայր: