19 դեկտեմբերի 2017 - 10:46 AMT
The Independent. «Բորուսիան» ուզում է վերադարձնել Մխիթարյանին

Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է առաջարկ ներկայացնել «Մանչեսթեր Յունայթեդին» Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և ՄՅՈւ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելու վերաբերյալ: Այդ մասին ասվում է The Independent-ի հրապարակման մեջ:

Առաջարկը վերաբերում է ձմեռային տրանսֆերային պատուհանին:

Ըստ պարբերականի, հայ կիսապաշտպանին վերադարձնելու գործարքի մաս կարող է դառնալ նաև Դորտմունդի ակումբի կիսապաշտպան Յուլիան Վայգլը:

Մխիթարյանը տեղափոխվել է ՄՅՈւ «Բորուսիայից» 2016-ի ամռանը: 28-ամյա ֆուտբոլիստը մանկունիանցիների կազմում 13 գոլի հեղինակ է դարձել 58 խաղում:

Ըստ անգլիական ԶԼՄ-ների, Մխիթարյանը տարաձայնություններ ունի ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել էր, որ պատրաստ է «խելամիտ» գնով վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Եթե խաղացողը երջանիկ չէ ակումբում, և մենք կարող ենք վաճառել նրան մեզ համար ընդունելի գնով, ապա երբեք չենք մերժի նրան» , - ասել էր պորտուգալացի մարզիչը:

Ավելի վաղ Corriere dello Sport-ը հայտնել էր, որ Մխիթարյանը համաձայնվել է տեղափոխվել «Ինտեր»: Պարբերականի փոխանցմամբ, «Ինտերն» անում է ամեն ինչ՝ Մխիթարյանի տեղափոխության համար: Ակումբի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել 28-ամյա հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ: