20 դեկտեմբերի 2017 - 12:01 AMT
«Չելսիի» պաշտպան Լուիսն իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային»

Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի պաշտպան Դավիթ Լուիսն իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային» առաջիկա տրանսֆերային պատուհանում:

Ըստ Sport.es-ի, բրազիլացին մեկնել է Կատալոնիա վնասվածքը բուժելու պատրվակով, սակայն, այցելել է «Բարսելոնայի» գրասենյակ: Պաշտպանն իր ծառայություններն է առաջարկել ակումբին, սակայն «Բարսելոնան» հազիվ թե գործարք կնքի նրա հետ Լուիսի բարձր տրանսֆերային արժեքի և աշխատավարձի պատճառով, գրում է Eurosport-ը:

Transfermarkt-ը Լուիսին 30 մլն եվրո է գնահատում: Պաշտպանը կորցրեց իր տեղը «Չելսիում» Անտոնիո Կոնտեի հետ վիճաբանությունից հետո:

2017/18 խաղաշրջանում 30-ամյա բրազիլացին 2 գոլի հեղինակ է դարձել 13 խաղում: