20 դեկտեմբերի 2017 - 17:34 AMT
ՀՀ բնակիչները եռապատկել են բարեգործությանն ուղղվող գումարը

Հայաստանի բնակիչները սկսել են ավելի շատ գումար հատկացնել բարեգործությանը՝ մեկ տարում այդպիսի փոխանցումների ծավալը ընդհանուր առմամբ աճել է 2,8 տոկոսով: Նման եզրակացության են եկել Yandex-Դրամարկղի վերլուծաբանները՝ ուսումնասիրելով հայաստանցի օգտատերերի փոխանցումների մասին տվյալները:

Մեկ հայաստանցին տարվա ընթացքում միջինը 1 առցանց նվիրատվություն է կատարում: Միջին գումարն աճել է 3 անգամ՝ հասնելով 5870 դրամի: Ղազախստանում միջին փոխանցումը 9092 դրամ է, ՌԴ-ում՝ 5935 դրամ, Բելառուսում՝ 4209 դրամ:

Yandex-Դրամարկղ-ի միջոցով վճարումներ է ընդունում 75.000 առցանց հարթակ, այդ թվում բարեգործական հիմնադրամները, ինչպիսիք են օրինակ, «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը», «Նվիրիր կյանք», Greenpeace և այլ հիմնադրամները:

Հետազոտության մեջ հաշվի են առնվել 2016 դեկտեմբերից 2017-ի դեկտեմբեր արված դրամական փոխանցումները: