Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը 2018-ի համար պահպանել է Ադրբեջանի բանկային հատվածին առնչվող բացասական կանխատեսումը:
«Գործակալությունը վերանայել է Ղազախստանի և Բելառուսի բանկային հատվածի համար արված կանխատեսումը՝ բացասականից հասցնելով կայունի: Սակայն Ադրբեջանի պարագայում այդ կանխատեսումը մնում է բացասական»,-ասվում է գործակալության զեկույցում, գրում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:
Ըստ գործակալության, բացասական կանխատեսումն Ադրբեջանի պարագայում կապված է «ակտիվների քանակի վրա մշտական ճնշման հետ»:
Fitch-ը նշում է, որ թեև 2017-ին Ադրբեջանի և Ղազախստանի իշխանությունները կարևոր քայլեր են ձեռնարկել խոշոր բանկերի խնդիրները լուծելու համար և ավարտվում է, մասնավորապես, Ադրբեջանի միջազգային բանկի վատ վարկերի գնման գործընթացը, այնուամենայնիվ վարկատուներից շատերը միևնույն է՝ պետք է ավելացնեն միջոցները վերաձևակերպած և արժութային խոշոր պորտֆելների դեպքում:
Նշվում է, որ նմանատիպ հանգամանքներում Ղազախստանի միջին չափերի բանկերը պետական աջակցություն ստացան այդ խնդրի լուծման համար, սակայն Ադրբեջանում վարկատուները հաճախ են կախված մնում նորմատիվ սահմանափակումներից: