24 հունվարի 2018 - 11:00 AMT
Մակրոնը հոկտեմբերին պետական այցով ՀՀ կժամանի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2018 թվականի հոկտեմբերին պետական այցով Հայաստան կժամանի: Այս մասին նա հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«2018 թվականը Հայաստանի համար կարևոր տարի է: Հոկտեմբերին ներկա եմ գտնվելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որի հետ մեկտեղ նախագահի հրավերով պետական այց կկատարեմ Հայաստան:

Մակրոնն ասել է, որ Սարգսյանի հետ խոսել են գագաթնաժողովի անցկացման մասին, և որոշել ձեռք ձեռքի տված աշխատել դրա կազմակերպման և հաջողության ծրագրի շուրջ:

Նա նշել է նաև, որ մայիսին Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի միջոցառումներին ներկա է գտնվելու երկրի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարարը: