ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի ընթացքում անվտանգության աշխատակիցները նիստերի դահլիճից ադրբեջանցու են դուրս բերել, ով պարզել էր ԼՂՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի լուսանկարները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հենց ինքը՝ նկարները պարզած Ահմադ Շահիդովը:
2014 թվականին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը Քարվաճառի ուղղությամբ ապօրինի հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամներից Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Շահբազ Գուլիևը (ծնվ.1968 թ.) դատապարտվել է22 տարվա ազատազրկման, իսկԴիլհամ Ասկերովը (ծնվ. 1960 թ.)՝ ցմահ:
Նրանք մեղադրվում էին ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։
Ադրբեջանը չի դիմել Արցախի իշխանություններին դիվերսանտներին վերդարձնելու համար: