«Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին ասել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մեծ երկրպագուն է եղել,երբ նա դեռ Դորտմունդում էր խաղում: Ֆուտբոլիստն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդից» Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելուն:
«Սանչես-Մխիթարյան գործարքի մասին կարող եմ ասել, որ ես Հենրիխի մեծ երկրպագուն եմ եղել, երբ նա դեռ Դորտմունդում էր խաղում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» գործերն այնքան էլ լավ չընթացան»,-ասել է Անրին, գրում է Express-ը:
«Մխիթարյանին հարմար է «Արսենալի» խաղաոճը: Ժամանակը ցույց կտա, թե այդ գործարքից ով ավելի շատ կշահի: Մխիթարյանը շարունակում է բարձրակարգ ֆուտբոլիստ լինել»,-ասել է «Արսենալի» նախկին հարձակվողը:
Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա:
Ընթերցեք նաև. Փորձագետները՝ Մխիթարյանի մասին․ «Հիանալի տրանսֆեր», «բարձրակարգ ֆուտբոլիստ»