7 փետրվարի 2018 - 12:18 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցը մեկնարկել է Ադրբեջանից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը մեկնարկել է Ադրբեջանից:

Փետրվարի 7-ին համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (ՌԴ), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը նախագահի մամուլի ծառայության վրա հղումով:

Համանախագահները կայցելեն նաև Երևան և Ստեփանակերտ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։