10 փետրվարի 2018 - 13:20 AMT
Օլիմպիադա-2018-ի առաջին ոսկին նվաճել է շվեդ դահուկորդուհին

Շվեդիան ներկայացնող դահուկորդուհի Շարլոտտա Կալլան ոսկե մեդալ է նվաճել հարավկորեական Փհենչհանում մեկնարկած Օլիմպիական խաղերում, սքիաթլոն մարզաձևում:

Նա հաղթահարել է 15 կմ տարածությունը 40 րոպե 44,9 վայրկյանում: Արծաթը նվաճել է նորվեգացի Մարիտ Բյորգեն՝ հետ մնալով առաջատարից 7,8 վայրկյանով: Բրոնզը նվաճել է Կրիստա Պարմակոսկին (+10,1) Ֆինլանդիայից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փետրվարի 9-ին Փհենչհանի Օլիմպիական ստադիոնում կայացել է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Երկրների պատվիրակությունները օլիմպիական շքերթին մասնակցել են ըստ կորեական այբուբենի հերթականության: