ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ): Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Վիգեն Չիտեչյանն ազատվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, Անդորրայի Իշխանապետությունում և Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Սմբատյանը նշանակել է Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան): Միևնույն ժամանակ, նախագահը Արմեն Մելքոնյանին ազատել է երկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: