2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Եվրամիության երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է 53%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ԵՄ երկրներին է բաժին ընկել ՀՀ առևտրաշրջանառության 23,8%-ը, մինչդեռ նախորդ տարվա հունվար-փետրվարին այդ ցուցանիշը եղել է 22,3%:
Երկու ամսում ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը կազմել է $261,5 մլն՝2017-ի $170,8 մլն-ի փոխարեն: Արտաքին առևտրի ամենաբարձր ցուցանիշը ԵՄ երկներից Գերմանիայի հետ է՝ $65,3 մլն, որին հաջորդում են Բուլղարիան՝ $53 մլն, Իտալիան՝ $26,8 մլն, Նիդերլանդները՝ $25,4 մլն:
Հաշվետու ժամանակահատվածում աճել է առևտրաշրջանառություն նաև ԱՊՀ երկրների հետ՝ 43,6%: Այս երկրներին է բաժին ընկել ՀՀ առևտրաշրջանառության 30,6%-ը, որից միայն 27,9%-ը՝ Ռուսաստանին: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ՀՀ առևտրաշրջանառության 33,5%-ն է բաժին ընկեր ԱՊՀ երկրենրին: