«Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ Արցախի մասին պատմող նոր ՝«Դրախտի դարպասը» (Gate to Heaven) անգլալեզու ֆիլմի նկարահանման համար Indiegogo առցանց հարթակում դրամահավաքի շրջանակում $14.000 է հավաքվել:
Արցախի, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող ֆիլմի դրամահավաք-արշավի մեկնարկը տրվել է մարտի 17-ին: Ֆիլմի բյուջեի բացը լրացվել է 26%-ով:
Նշվում է, որ ֆիլմում նկարահանվելու են օտարազգի հանրաճանաչ դերասաններ:
Արշավին կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ ֆիլմի մասնամասներին՝ Gate to Heaven ֆիլմի ֆեյսբուքյան էջում: