Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն բացել է հաշիվը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Յուվենտուսի» հետ խաղում:
Պարտուգալացին առաջին ֆուտբոլիստն է մրցաշարի պատմության մեջ, որը գոլի հեղինակ է դարձել 10 խաղում անընդմեջ: Ռոնալդուի արդյունավետ շարքը սկսվել է ՉԼ նախկին խաղարկության եզրափակչում, երբ նա կրկնակի գոլի հեղինակ դարձավ, հայտնում է Eurosport-ը:
Այնուհետև Ռոնալդուն առնվազն 1 գնդակ է իրացրել 2017/18 խաղաշրջանի խմբային փուլի յուրաքանչյուր խաղում, հետո 2 հանդիպումներում՝ ՊՍԺ և «Յուվենտուսի» հետ:
Ռոնալդուի գոլերի քանակը ՉԼ-ում հավասար է Լիոնել Մեսսիի և Ռոնալդինյոի գոլերի հանրագումարին: «Յուվենտուսի» դարպասն ուղարկած գոլը ամենաարագն էր Քրիշտիանուի կարիերայում ՉԼ մասնակցության ամբողջ ընթացքում