10 մայիսի 2018 - 15:42 AMT
Փաշինյանի հարցազրույցը վրացական «Առաջին ալիքին». Վրաստանը որոշիչ դեր ունի ՀՀ համար

Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին հարցազրույց է տվել Վրաստանի «Առաջին ալիքին»՝ խոսելով հայ-վրացականերկկողմ հարաբերությունների մասին:

Փաշինյանը նշել է, որ Վրաստանը բարեկամ երկիր է, ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

«Վրաստանի և Հայաստանի եղբայրական հարաբերությունները պետք է զարգանան, քանի որ մենք եղբայրական երկրներ և գործընկերներ ենք: Մեր կուսակցության ծրագրում Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար: Կարծում եմ՝ մեր հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական գործոններից և ազդեցությունից, որոնք, ցավոք, ոչ միշտ են դրական»:

Վարչապետը նաև ասել է, որ հայ-վրացական հարաբերությունները պետք է խորացվեն բոլոր ուղղություններով, «ինչպես տնտեսական և քաղաքական, այնպես էլ մեր երկու ժողովրդների միջև»: