Մայիսի 17-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանն առաջարկել է ավելացնել օրակարգում Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հրաժարականի հարցը։
Օրակարգում կավելացվի նաև կոմիտեի նոր նախագահի նշանակման հարցը։
Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ էր նշանակվել 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Կարեն Կարապետյանի կողմից կառավարություն ձևավորելու գործընթացի ժամանակ։
Մինչ այդ նա զբաղեցնում էր «Գազրպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։