ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականով 2018 թվականի երկրորդ կիսամյակում ՀՀ զինված ուժերում շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Զինծառայողները իրենց ներքնազգեստները լվանալու համար կարող են օգտվել նաև 450 միավոր նոր լվացքի մեքենաներից, որոնցում կլինեն անհատական փաթեթներ յուրաքանչյուր զինվորի համար»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ, ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր ՀՀ ԶՈւ-ում ժամկետային ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողներին ներքնազգեստ և հիգիենայի այլ պարագաներ չուղարկել իրենց զավակներին, քանի որ դա պետության պարտականությունն է: