Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Համապատասխան հաղորդագրությունները հրապարակված են վերոնշյալ հանրապետությունների ԱԳՆ կայքերում:
Կողմերը հայտարարել են, որ հավատարիմ են միջազգային իրավունքի սկզբունքներին և համագործակցությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Դամասկոսն ու Ցխինվալը, ինչպես նաև Դամասկոսն ու Սուխումը հայտարարել են փոխադարձ ճանաչման և դեսպանատների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին:
Փաստաթղթերում հղում է արվում 1961թ. ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային և 1963թ. ապրիլի 23-ի Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային:
Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչել են նաև ՌԴ-ն, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն, Վանուատուն և Տուվալուն: