13 հունիսի 2018 - 17:30 AMT
Հենրիխ Մխիթարյանն ինքնագրեր կբաժանի Երևանում

Հունիսի 16-ին ժամը 12:00-13:00-ն, Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երևանում ինքնագրեր կբաժանի:

Միջոցառումը կանցնի Մաշտոցի 24 հասցեում գտնվող Մանկան (Mankan) խանութում, որտեղ վաճառվում են հայ ֆուտբոլիստի անվանական խաղալիքները:

«Շնորհակալ եմ MickiToy-ի հաջող թողարկման համար: Շատ շնորհակալ եմ: Երախտապարտ լինելով ձեզ՝ հրավիրում եմ միանալ ինձ հունիսի 16-ին կայանալիք ինքնագրերի բաժանման միջոցառմանը»,- գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում:

Հենրիխ Մխիթարյանն արդեն իր անվանական խաղալիքն ունի, որը ստացել է MickiToy անունը: Խաղալիքը նրա արտաքինն ունի և Մխիթարյանի ձայնով խոսում է հայերեն և անգլերեն: Խաղալիքը Հայաստանի հավվաքականի համազգեստով է:Գինը 11.800 դրամ է, այն արդեն վաճառվում է խանութներում: