21 ապրիլի 2008 - 18:33 AMT
Հայկական կողմն անցած ադրբեջանցի զինվորին կվերադարձնեն հայրենիք
Ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Ղազախ սահմանահատվածում կիրականացվի Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովի հանձնումը Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին:Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, դա տեղի կունենա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ:

Ադրբեջանի քաղաքացի Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովի հայ-ադրբեջանական սահմանն էր անցել Տավուշի շրջանի Ղոլագիր գյուղի մոտ: «Մուխթարովի խոսքերով, մարտի 9-ին նա հերթական անգամ դիմել էր հրամանատարին, խնդրելով հոսպիտալ ուղարկել իրեն բուժման նպատակով: Մերժում ստանալով, նա փորձել էր դիմել բրիգադի հրամանատարին, սակայն գազանաբար ծեծվել էր: Թողնելով զենքը դիրքերում, Մուխթարովն անցել էր սահմանը: Նրա մարմնի վրա հայտնաբերվել էին ծեծի հետքեր եւ հին կապտուկներ, որոնք, ադրբեջանցի զինվորի խոսքերով, ոչ կանոնադրային հարաբերությունների հետեւանք են»,-ասել է Ս. Շահսուվարյանը: