13 հուլիսի 2018 - 12:08 AMT
ՀՀ-ն ավելի քան 30 տ մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա

Հայաստանից ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրվել Սիրիային, այն բաժանվելու է երկրի ազատագրված բնակավայրեր վերադարձած փախստականներին, հայտնում է ռուսական «Առաջին ալիքը»:

Նշվում է, որհուլիսի 12-ին Սիրիայում տեղակայված Հմեյմիմ ավիաբազայում վայրէջք է կատարել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը, որով ՀՀ-ից տեղոփոխվել է բրինձ, հնդկաձավար, ձեթ:

Օգնության մի մասը կտրամադրվի նաև Սիրիայի հեռավոր շրջաններին:

Նշվում է, որ առաջիկայում նախատեսվում է ևս մի քանի թռիչք՝ երկրին մոտ 100 տոննա մթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնելու նպատակով:

2017-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ Հայաստանից մի քանի անգամ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա: