20 հուլիսի 2018 - 11:49 AMT
Արարատ Խանդոյան. Հայաստանում միայն «իշխանիկների» տեղերն են փոխվել

«Սասնա ծռերն» անպայման մասնակցելու են ընտրություններին, սակայն դեռևս քննարկման փուլում է, թե ինչ ձևաչափով: Այդպիսի հայտարարություն է արել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արարատ Խանդոյանը Galatv-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում տված հարցազրույցում:

«Իրականում Հայաստանում ոչինչ չի փոխվել, միայն «իշխանիկների» տեղերն են փոխվել»,-ասել է նա:

Նրա դիտարկմամբ, գործող իշխանությունները, որ նախկինում բարձրաձայնում էին Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին, շարունակում են անազատության մեջ պահել նախկին իշխանության օրոք ազատազրկված քաղբանտարկյալներին:

«Սասնա ծռերը» զինված խումբը 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ է պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

«Սասնա ծռերի» գործով տասնյակից ավելի ամբաստանյալ արդեն ազատության մեջ է։