6 օգոստոսի 2018 - 15:09 AMT
Ֆրանսիայում մահացել է «Մանուշյանի խմբի» վերջին անդամը

101 տարեկանում մահացել է ֆրանսիական հակաֆաշիստական դիմադրության առաջնորդ Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամ Արսեն Չաքարյանը։ Նա մահացել է օգոստոսի 4-ին Փարիզի հարավային արվարձան Վիլժյուիֆի Պոլ Բրուսի հիվանդանոցում, հայտնում է Panorama.am-ը lexpress.fr-ի վրա հղումով:

Չաքարյանը ծնվել է 1916 թ. Արևմտյան Հայաստանում, փրկվելով Հայոց ցեղասպանությունից՝ հասել է մինչև Բուլղարիա, իսկ 1930 թ. հաստատվել է Փարիզում։

Արսեն Չաքարյանը մտել է Դիմադրության շարժման մարտիկների խմբի մեջ։ Մանուշյանն իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում 1944 թվականի փետրվարի 21-ին։

Getty-images/AFP/R. de la Mauviniere