Բրազիլիայի նախկին թագավորական պալատը, որն ավելի ուշ՝ 200 տարի առաջ, Պորտուգալիայի թագավոր Ժուան VI կողմից վերածվել էր Բրազիլիայի ազգային թանգարանի, սեպտեմբերի լույս 3-ի գիշերն այրվել է:
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը հայտարարել է, որ կորուստները չափազանց մեծ են, դրանք գնահատելու համար, գրում է «Վեդոմոստին» CNN-ի վրա հղումով:
«Ազգային թանգարանի հավաքածուի կորուստն անդառնալի է Բրազիլիայի համար: 200 տարվա աշխատանք, հետազոտություններ և գիտելիքներ են կորսվել»,-գրել է նա Twitter-ում:
Ռիո դե Ժանեյրոյում գտնվող թանգարանում մոտ 20 մլն նմուշ կար, այդ թվում անտրոպոլոգիայի, հնագիտության, ազգագրության, երկրաբանության ոլորտներից: Ներկայացված էր նաև Հին Եգիպտոսի ցուցադրությունը՝ մումիաներով և սարկոֆագներով, որը կայսր Պեդրու Առաջինի հավաքածուն էր, Հին Հունաստանի և Հռոմի ժամանակաշրջանի նմուշների հավաքածուն, ինկերի մշակույթը և այլն: