Արցախի հարցում կարևորագույն խնդիրը 150,000 մարդու էքզիստենցյալ անվտանգության և անվտանգության ստատուսի ապահովումն է: Այդ մաիսն հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ստեփանակերտում Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպմանը՝ խսելով ներկայիս մարտահրավերների և առաջադրված խնդիրների մասին:
Հանդիպման ընթացքում քննարկել են երկուստեք փոխգործակցության, միջխորհրդարանական դիվանագիտության ակտիվացման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմաներ, հայտնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:
Արցախի խորհրդարանի ղեկավարը կարևորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հաճախակի հանդիպումները՝ արտաքին քաղաքական օրակարգի և առաջնահերթությունների հստակեցման համատեքստում: Այդ առումով, Աշոտ Ղուլյանն առանձնացրել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային կառույցներում Արցախի Հանրապետության ներկայացման գործում:
Սեպտեմբերի 17-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:Կողմերը շեշտել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական ոլորտային խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: