Sony ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է վերաթողարկել առաջին PlayStation սարքը:
Սարքը կթողարկվի 1994 թվականի արտադրության առաջին Sony PlayStation-ի ոճով: Սակայն, օրիգինալի համեմատ, այն 2 անգամ փոքր կլինի և սկավառակներով չի աշխատի, գրում է Lenta.ru-ն:
Կոնսոլի հիշողության մեջ 20 խաղ է ներբեռնված, այդ թվում Tekken 3, Final Fantasy VII, Jumping Flash, Ridge Racer Type 4 և այլ խաղեր: Խաղերի հավաքածուն հնարավոր չի լինի ընդլայնել: Սարքի հետ կտրվի նաև HDMI մալուխ, USB լար սնուցմանը միանալու համար և երկու գեյմփադ:
Եվրոպայում սարքի վաճառքը կսկսվի դեկտեմբերի 3-ից: Սարքի արժեքը կկազմի 100 դոլար: