Դպրոցներում հոկտեմբերի 11-ի և 12-ի փոխարեն աշխատանքային օրերը կլրացվեն աշնանային արձակուրդից հետո: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
Հոկտեմբերի 11-ն ու 12-ը ոչ աշխատանքային են հայտարարվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումների կապակցությամբ:
«Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ աշխատանքային օրեր են հայտարարվել հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են օրինակելի ուսումնական պլանով նախատեսված աշնանային արձակուրդի հետ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, արձակուրդի անընդհատությունն ապահովելու նպատակով՝ դպրոցներում աշխատանքային օրեր է հայտարարում համապատասխանաբար՝ նոյեմբերի 17-ը և 24-ը։
Վեցօրյա աշխատանքային ռեժիմ ունեցող դպրոցներին հանձնարարվել է դասացուցակում կատարել համապատասխան փոփոխություններ բաց թողնված օրերի դասերը լրացնելու համար »,-ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ: