«Լրագրողներ առանց սահմանի» (Reporters Without Borders) միջազգային իրավապաշտպան կազմակերպության խոսքի ազատության վարկանիշում Հայաստանը 180 երկրի շարքում զբաղեցրել է 80-րդ հորիզոնականը՝ մեկ սանդղակով նահանջելով 2017 թվականի ցուցանիշի համեմատ։
Զեկույցը կազմելիս, հեղինակները դիտարկել են նախահեղափոխական Հայաստանի խոսքի ազատության ոլորտի զարգացումներն ու օրենսդրությունը։
Նշվում է, որ տպագիր մամուլը բազմազան է և բևեռացված, հետաքննական լրագրությունը «ծաղկում է» առցանց տիրույթում, սակայն բազմակարծության մակարդակով հեռաձակող ԶԼՄ-ները հետ են մնում։
«Օրենսդրական նախաձեռնություններով տեղեկատվության հասանելիության իրավունքի սահմանափակումը և պետական ինստիտուտների թափանցիկության նվազեցումը մտահոգիչ են։ Ավելի քան 30 դատական հայց է ներկայացվել Sut.am կայքի դեմ՝ կապված ընտրակեղծարարության դեպքերի հետ։ Լրագրողների նկատմամբ ֆիզիկական հարձակումների դեպքում հիմնականում անպատժելիություն է դրսևորվել», - ասվում է զեկույցում։
Հարևան Ադրբեջանն ու Վրաստանը զբաղեցրլ են համապատասխանաբար՝163-րդ և 61-րդ հորիզոնականները։ Վարկանիշը գլխավորում է Նորվեգինա, եզրափակում՝ Հյուսիսային Կորեան։