18 հունիսի 2008 - 15:40 AMT
Բարակ Օբաման պնդում է, որ Սպիտակ տան քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում պետք է վերանայվի
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահության թեկնածու, սենատոր Բարակ Օբաման կրկին հաստատել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը, այդ մասին ասվում է Օբամայի հունիսի 16-ի նամակում, որ նա հղել է ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանին: «Ես շարունակում եմ պնդել, որ ԱՄՆ-ի վարչակազմը պետք է փոխի իր քաղաքականությունն այդ հարցում»,-գրում է Բարակ Օբաման:

Նամակը հղվել է ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի` Մարիա Յովանովիչի թեկնածության քննարկումների նախօրեին: «Ես կիսում եմ ձեր տեսակետը եւ համաձայն եմ, որ ԱՄՆ-ն 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանություն»: Մենք պետք է ճանաչենք այդ ողբերգությունը: Բուշի վարչակազմի համար աններելի է նման փաստի ժխտումը»,-ընդգծել է Օբաման: