23 նոյեմբերի 2018 - 16:20 AMT
ՀՀ-ն Արցախի հողօգտագործողներին կաջակցի 460,000 լ դիզելով

«Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտա­գոր­ծող­ներին մատչելի գնե­րով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրի» շրջանակում կբավարարվի Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի սեպտեմբերի 18-ի գրությամբ ներկայացված 460,000 լիտր դիզելային վառելիքի պահանջարկը: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

2018 թվականին ծրագրի շրջանակում ՀՀ-ի հողօգտագործողներին նախատեսվել է հատկացնել մինչև 6 մլն լիտր դիզելային վառելիք, որից 2018 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ փաստացի բաշխվել է 1.409 մլն լիտր:

Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2012 - 2018 թվականներին իրականացվել են Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին դիզելային վառելիքի և պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության 18 ծրագիր: