Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար, Հավակաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի արձագանքել իր հետ հանդիպելու առաջարկին, հայտնում է բելառուսական «Նաշա Նիվա» կայքը:
«ՀՀ վարչապետի հետ հանդիպումը դեռ չի կայացել: Ես նրան առաջարկել եմ հանդիպել հայկական կողմին հարմար ցանկացած պահի: Դեռ պատասխան չենք ստացել: ՀԱՊԿ մնացած անդամ երկրները իրենց աջակցությունն են հայտնել Բելառուսի թեկնածուին»,- ասել է Զասը:
Նա հավելել է, որ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր նշանակման գործընթացը տեղից չի շարժվում:
Ավելի վաղ ՀԱՊԿ անդամ երկրները կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցում կոնսենսուսի չեն եկել: