Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախապատրաստվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել:
«Մենք արդեն նախապատրաստում ենք վարչապետի այցը Բրյուսել։ Բավական լավ օրակարգ է։ Կարծում եմ՝ այցի ժամանակ մենք ավելի հստակեցրած կլինենք մեր անելիքները թե ԵՄ աջակցության մասով, թե ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իրականացնելու առումով», - ասել է Մնացականյանը։
Մյունխենում արտգործնախարարը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հետ:
Մնացականյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է գտնվում. նրանք մասնակցում են Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին: