28 փետրվարի 2019 - 18:46 AMT
«Լուսավոր Հայաստանը» Մարտի 1-ի զոհերի հիշատակին երթ կանի

«Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ համանուն խմբակցության անդամները Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված քայլերթ կիրականացնեն, հայտնում է կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Մարտի 1-ին ժամը 11։00-ին կուսակցության անդամները Երևանի Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կմասնակցեն զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությանը:

«Դրանից հետո քայլերթով կուղևորվեն դեպի Մյասնիկյանի արձանին հարող խորհրդանշական վայր՝ հարգանքի տուրք մատուցելու 11 տարի առաջ դաժան սպանդի զոհ դարձած 10 անմեղ քաղաքացու հիշատակին», - նշված է կուսակցության հաղորդագրության մեջ։

Մարտի 1-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քայլերթ կիրականացվի Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան: